Մհեր Գրիգորյանը բացահայտեց ապաշրջափակման մասով իր պատկերացումները․ Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի փոխվարչապետի հետ

158
Մհեր Գրիգորյան
Հայկական կողմը որոշակի պատկերացումներ ունի երկաթգծի բացման վերաբերյալ` որպես տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման բաղադրիչ։ Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ խոսելով առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի մասին:
«Մենք ունենք որոշակի գաղափարներ ու գիտակցում ենք, որ կարգավորումն ու ապաշրջափակումը կիրականացվեն ԱՊՀ -ի իրավական կարգավորումների շրջանակներում: Մենք պետք է քննարկենք նաև ավտոճանապարհների բացման խնդիրները», – ասաց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն է Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայում նախանշված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: