Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը մտահոգություն է առաջացրել բնակչության շրջանում. ԱԱԾ տնօրենի գրությունը ՔԿ նախագահին

95

Փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գրությունից մի հատված՝ ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին։

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը և մինչև այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում և բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ», – նշված է գրությունում։

Փաստաբանը հրապարակած հատվածին կից գրառում է արել. «Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն uտեղծում»։