Մեծամորի հայկական ատոմային կայանի վերազինման աշխատանքներն ավարտվել են, բայց այն առայժմ հայաստանյան էներգետիկ համակարգին չի միացվել։ Այս մասին Sputnik Արենիային հայտնեց ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տնօրեն Մովսես Վարդանյանը։
«Պատճառն այն է, որ լրացուցիչ ստուգումներ ենք անցկացնում։ Այս տարվա աշխատանքի ծավալն այնքան շատ էր, որ մենք հիմա ուղղակի ինքներս ստուգումներ ենք անցկացնում, որպեսզի մինչ միացումը լիարժեք վստահ լինենք»,– ասաց նա։
Վերազինումից հետո նախատեսվում է այն շահագոևծել մինչև 2036 թվականը։