Մետաքսե դիմակները լավագույնն են պաշտպանում կորոնավիրուսից․ պատճառը շատ պարզ է

70
Մետաքսե դիմակ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե որ նյութն է լավագույնը կորոնավիրուսի դեմ արդյունավետ դիմակներ պատրաստելու համար:
Պարզվել է, դա մետաքսն է։ Հենց այս նյութն է ամենից լավ պաշտպանում մարդու օրգանիզմը վարակի ներթափանցումից։
 
Մետաքսն առաջին հերթին հակամանրէային է և կարող է չեզոքացնել վիրուսի մի մասը: Վիրուսի դեմ պայքարում հիմնական դեր է խաղում նյութում պարունակվող պղինձը։
Ի տարբերություն բամբակի, որը դադարում է արդյունավետ լինել արդեն 30-40 րոպե անց, մետաքսե դիմակը միաժամանակ շնչում է և հանդիսանում խոչընդոտ վիրուսների համար:
 
Գիտնականները փորձարկել են մի քանի դիմակներ, որոնք կարված են եղել տարբեր նյութերից։ Գրեթե բոլորը արագ թրջվել են, որից հետո թույլ են տվել վիրուսի ներթափանցումը։ Մետաքսը արագ է չորանում և թույլ չի տալիս, որ դեմքը քրտնի։