Մերկելը Փաշինյանի եւ Ալիեւի հետ զրույցում կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղան

11
Անգելա Մերկել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ հակամարտության սրումը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է ТАСС-ը։
 
Փաշինյանի հետ զրույցը կայացել է երկուշաբթի, Ալիևի հետ՝ երեքշաբթի։ «Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը», – հայտնել Է Զայբերտը: Կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «հարմար ֆորում» է նման բանակցությունների համար։
 
Մերկելը նաեւ նշել է, որ «հարեւան երկրները պետք է իրենց ներդրումն ունենան հակամարտության խաղաղ կարգավորման գործում», հավելել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: