Նախորդ՝ մերժված իշխանությունը ռեւանշի է գնում: Այսօր այս մասին ասաց պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին հայտարարություններով է հանդես գալիս:
«Մերժված Սերժ Սարգսյանն ակտիվացել է: Ես իրենց գործելաոճը միշտ բնութագրել եմ որպես ոհմակային»,- նշեց Սանասարյանը՝ հավելելով,- Տեսնում են, որ երկրում խնդիր կա՝ համաճարակ, որը կարող է ցանկացածին սպառնալ: Օգտվում են թույլ վիճակից, որովհետեւ համաճարակի պայմաններում շատ խնդիրներ կան, եւ կեղծ լուրեր են տարածում՝ ձգտելով մարդկանց շրջանում հիասթափություն առաջացնել»։











