Պատերազմի 18 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը որոշակի նահանջ են ունեցել

0
Զորք

Պատերազմի 18 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։ Այսուհանդերձ, Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մարդուժի եւ զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։