Մեր պատմաբանները թուրք պատմաբանների և քաղաքական գործիչների հետ գաղտնի կապի մեջ են մտել. Աշոտ Մելքոնյան

11

Գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ թուրք պատմաբանների և քաղաքական գործիչների հետ կապի մեջ են:

Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի հետևում կանգնած ուժերի գործունեության թեմայով ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով՝ փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, մեր հարևանների, թշնամու կերպարը մեզանում մեղմել, գուցեև՝ վերացնել, և արդյունքում զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել հաշտեցնել կողմերին: Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, եթե մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,- ասաց նա:

Մելքոնյանը ընդգծեց՝ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակի մեջ չհայտնվենք: «Այս անգամ, ցավոք սրտի, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում: Մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ: Արդյունքում մենք ունեցանք 2017-2019 թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչերի մասին և ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է զգայանականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի մեջ»,- ասաց նա: