Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում գրել է Բրյուսել կատարած պաշտոնական այցի մասին. հաղորդում է apsny.ge կայքը:
«Մենք կհանդիպենք Բելգիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրագույն ներկայացուցիչների հետ: Վրաստանի գրանցած առաջընթացն իսկապես ուշագրավ է, քանի որ մենք շարունակում ենք առաջ շարժվել եվրոպական և եվրաատլանտյան ուղիներով: Մեր վերջնական նպատակը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և երկրի կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Բելգիայում են:














