Այսօր թշնամու դեմ հերոսաբար պայքարի ընթացքում զոհվեց Կապիտան Գարուշ Համբարձումյանը:
Կապիտան Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է: Ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:
Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:
Ամուսնացած էր ուներ մեկ երեխա:

Իսկ կապիտան Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքից է՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ամուսնացած է, երեխա ունի:















