Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում դիրքային բարելավումների արդյունքում հայկական կողմը որոշակի վերահսկողության տակ է պահում հակառակորդի միջդիրքային ճանապարհները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, դիրքերից մեկը տանող ճանապարհի վրա վերահսկողության արդյունքում հակառակորդը չի օգտագործում այն: Հակառակորդը «կղզիացել» է եւ գտնվում է շրջափակման մեջ, փորձում է դեպի դիրք այլ ճանապարհներ գտնել, որոնք, միանշանակ, զինտեխնիկայի համար չեն: Ոտքի ճանապարհ գուցե լինի, բայց զինտեխնիկա սպասարկելու համար պիտանի ճանապարհ չի կարող լինել: Այս ամենն ասում եմ՝ հիմնվելով ադրբեջանական բաց աղբյուրների եւ արբանյակային լուսանկարների վրա: Հավաստում եմ, որ այդպես է»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:











