Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիների վրայից հայկական գրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերից․ ԱՄՆ կառավարության միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողով

75
Դադիվանք

ԱՄՆ-ի կառավարության միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային հուշարձանների վրայից հայկական հետքը ջնջելու ծրագրերին։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ առաքելական եկեղեցիների վրայից հայկական գրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերից։ Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի և այլ կրոնական ու մշակութային վայրերը»,- ասված է հանձնաժողովի թվիթերյան գրառման մեջ։