Այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովդրի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ։
Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքերին ու շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:
«ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ:
«Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ «Հայաստան«» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ որոշել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ ու տեղում համայքնի կարիքներին կծանոթանա, ՀՀ կառավարությանը կներկայացնի:











