Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Ջեյհուն Բայրամովին

39

Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ իսրայելցի նախարարը`Էլի Կոհենը հայտարարել է, որ Բաքուն պետք է Թել Ավիվի հետ գործի ընդդեմ Իրանի։

«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ։ Միասին չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- ասել է նա։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանում բնակվող հրեական համայնքը և Իսրայելի ադրբեջանական համայնքը կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և որ համագործակցության զարգացմանը նպաստում են նաև ադրբեջանցի ու իսրայելցի պաշտոնյաների պարբերական հանդիպումները։

Նշենք, որ ԱԳ նախարարների հանդիպման շարժառիթը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն է եղել։

Բայրամովը հանդիպում է ունեցել նաև Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։