Մենք մինչեւ վերջ Ադրբեջանի հետ ենք Հայաստանի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ընթացքում
«Ես ուզում եմ բացեիբաց հայտարարել, որ մեր բոլոր միջոցներով մինչեւ վերջ Ադրբեջանի հետ ենք, ադրբեջանցի զինծառայողների հետ` ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանը մենակ չէ: Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»,- ասել է Հուլուսի Աքարը:











