Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք. Կապանում բացվեց Իրանի հյուպատոսություն

75
Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսին ժամանակ է անհրաժեշտ Սյունիքի մարզի պաշտոնյաների ու մարդկանց հետ ծանոթանալու համար, և դրանից հետո միայն կորոշվի, թե որ ոլորտներում կարող են համագործակցություններ լինել։ Կապանում լրագորղներին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
«Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն»,– ասել է հյուպատոսը` պատասխանելով լրագրողի հարցին, թե քաղաքական մեսիջ ունի՞ հյուպատոսության բացումը Կապանում։