Մենք Ղարաբաղում 32 տարի առաջ պարտվեցինք, որովհետեւ հայերը մի բռունցք դարձան, իսկ մենք սկսեցինք իրար դեմ կռվել: Այս մասին այս գրել է Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող, հրապարակախոս Վախիդ Գազին.
«Չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել ենք ոչ միայն «միացումականներին»: Պարտվել ենք պատերազմում մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Միկոյանին, այլախոհների մեջ` Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպանության բնագավառում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատուրյանին, ժամանակակից երաժշտության մեջ` Միշել Լեգրանին, ջութակում` Սամվել Երվինյանին, դուդուկում` Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության մեջ` Վիլյամ Սարոյանին, նկարչության մեջ` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանության մեջ` Ջիգարխանյանին, նորաձևության բնագավառում` Կիմ Կարդաշյանին, բիզնես վարելու մեջ` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստրոֆիզիկայում` Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մոսեսին, փինաչիության մեջ` Աշոտին, թթու դնելու մեջ` Հայկանուշին»:














