Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է գերմանացի հայտնի գրողի հետ հարցազրույցը և գրել․
Նմանօրինակ մեկնաբանությունները բազմաթիվ են գերմանական մամուլում:
Եվ քանի որ այս օրերին առավել քան արդիական են Թուրքիայի վարած քաղաքականության մասին տարբեր արձագանքները, իմ նախընտրած գերմանացի գրող և հրապարակախոս Հենրիկ Բրոդերի մտահոգությունը (սյունակագիր, Բեռլին, Welt) չզլացա թարգմանել և տեղադրել:
Հ. Բ. Սա քաղաքական մշակույթի հարց է: Ուզու՞մ ենք մենք արդյոք արտոնել, որպեսզի ներքին հակասություններն այլ երկրից տեղափոխվեն Գերմանիա, թե՞ ոչ: Այսպիսի երկրորդ դեպք գոյություն չունի: Չկան օրինակ ներգաղթած հնդիկներ, որոնք միջոցառումներ են կազմակերպում, ի օգուտ Հնդկաստանում բռնապետության կայացման: Չկան ներգաղթած իսպանացիներ, որոնք նույն վարքն են դրսևորում: Կան միլիոնավոր ներգաղթյալներ, որոնք ապրում են Գերմանիայում: Միակ դեպքը, որտեղ արտոնյալ իրավունքներ են առաջ քաշվում, թուրքերն են: Եթե ինչ-որ բան չի համապատասխանում, իրենց սրտով չէ՝ մենք նացիստ ենք, ֆաշիստ ենք, աջ ծայրահեղ արմատականներ ենք:
Հաղորդավար- Սա խնդի՞ր է։
Հ. Բ.- Ոչ, սա խնդիր է միայն թուրքերի համար, որոնք իրենց ներկան “անցկացնում են” Գերմանիայի անցյալի միջով: Սա պարզ շանտաժ է: Ինչ որ տեղ նացիստական “կոտորածն” այլևս չի աշխատում: Այն իրեն սպառել է: Սկանդալը այն չէ, որ իրենք դա անում են, սկանդալը այն է, որ մենք դա թույլ ենք տալիս: Մի քանի շաբաթ, կամ ամիսներ առաջ էր, երբ գերմանացի պատգամավորներին թուրքերը չէին արտոնում այցելել իրենց իսկ գերմանացի զինվորներին, Թուրքիայի ՆԱՏՕ-ի զորամասում: Տիկին կանցլերը այնքան աղաչեց, որ վերջապես կարողացան այնտեղ գնալ:
Հաղորդավար – Այնտեղ դրամներ հոսեցի՞ն:
Հ. Բ. – Ի միջի այլոց, փողի մասին. Դուք գիտեի՞ք, որ 2007-2013 թվ. Եվրոմիությունից 4,8 միլիարդ € (տարեկան 700 միլիոն եվրո) գումար Թուրքիա է հոսել: Եվ գիտե՞ք ինչի համար՝ դեմոկրատիա, քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն կառուցելուն ի նպաստ:
Մենք ֆինանսավորում ենք Թուրքիային դեմոկրատիա հաստատելու համար, իսկ նրանք ի՞նչ են անում դրանից՝ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ…














