ԱԺ-ն քննարկում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով Կառավարությունը առաջարկում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվի համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:
Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ գաղափարն իր համար ընդունելի է:
«Որովհետև մենք բազմիցս խոսել ենք մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույցներ չդիմի»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց, որ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ ստանում էին թոշակ, հետո այդ մահացածները գնում էին ընտրության:
«Մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, մենք չպետք է ունքը շտկելու փոխարեն աչքը հանենք»,-ասաց նա։











