Մենք արդեն երեքով ենք։ Այս մասին գրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար կնոջ՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ իրենց առաջնեկ որդու հետ:
«Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինտիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանին և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»:












