Մենք 1975-1976 թվականների քարտեզներ չունենք. Արխիվի նախկին տնօրենն արձագանքում է Տիգրան Ավինյանին

145

Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:

ArmLur.am-ը փորձեց պարզել՝ ինչ քարտեզների մասին է խոսքը և որքանով է այն ձեռնտու հայկական կողմին: Սակայն պարզվում է՝ անգամ Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն որեւէ պատկերացում չունի այդպիսի քարտեզի առկայության մասին եւ անգամ չի էլ տեսել այն: «Ես այդ քարտեզից տեղյակ չեմ: Իմ իմացած քարտեզները, որոնք մենք ստացել ենք, 1944, 45, 46 թվականների քարտեզներ են, եթե անկեղծորեն ասեմ: Իսկ Ավինյանի ասած քարտեզներից ես տեղյակ չեմ եւ մենք չենք ունեցել: Երբ ես ժամանակին դիմել եմ Ռուսաստանի Դաշնությանը, ինձ  ուղարկել են նշված ժամանակների քարտեզները: Մենք չունենք էլ այդպիսի քարտեզներ. ընդգծենք՝ խոսքը դպրոցական քարտեզների մասին չէ», – նշեց նա: