Մեկ տարի առաջ առանց մեկ կրակոցի հանձնեցին Քարվաճառը

60
Քարվաճառ

Մեկ տարի առաջ այս օրը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած չարաբաստիկ հայտարարության, առանց մեկ կրակոցի Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։

Թշնամին ստացավ այն Օմար ռազմագործողության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին։

Քարվաճառցիներն ունեին ընդամենը 10 օր իրենց իրերը հավաքելու և տարածքը լքելու համար։

44-օրյա պատերազմի ընթացքում մեր բանակն այս տարածքում ամուր կանգնած է եղել, թշնամու համար անհասանելի էր Քարվաճառը։

Քարվաճառն ազատագրվել էր 1993թ․ մարտի 27-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Օմար-Քարվաճառ ռազմական գործողության ընթաքում։ Ազատագրելով այն Արցախն ունեցավ Մայր Հայաստանին կապող ռազմավարական կարևորության երկրորդ ճանապարհը։

Նախորդ տարի, կորցնելով մեր պատմական հայրենիքի մի մասը, ուղիղ վտանգի տակ հայտնվեցին Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Սյունիքը։