Մեկ ամիս շրջափակման մեջ. տեսակամուրջ` Արցախից (Ուղիղ)

27
Հունվարի 12-ին լրանում է ուղիղ մեկ ամիս, ինչ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Մեկ ամիս շարունակ Արցախի 120 հազար բնակիչների, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները սահմանափակվել են:
Հունվարի 12-ին, Երեւանի ժամանակով 13:00-ին, տեղի կունենա տեսակամուրջ «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» Ստեփանակերտի և Երևանի միջև, որին կմասնակցեն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ։
Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցեր ուղղել անձամբ ինձ, ինչպես նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի անդամներին, շրջափակումից տուժած քաղաքացիներին։