Մեհրիբան Ալիևան պատասխանեց Աննա Հակոբյանին

11
Մինչ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խաղաղություն էր փնտրում ադրբեջանցի կանանց ու մայրերի սրտերում, չուշացավ Իլհամ Ալիևի կնոջ, Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատասխանը, որն ամենևին խաղաղության կոչ չէ: 

Նա ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորաես, ասվում է. «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործը արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ էր արել: