Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել

53
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է armeniatoday–ի հետ զրույցում։

Նա հերքել է լուրերը, թե իր հրաժարականը եղել է ճնշումների արդյունքում։

Նա հայտնել է, որ ինքը հրաժարական է ներկայացրել, քանի որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի իր մանդատը։