Մայոր Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա

17
Տանկ

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Ֆեսբուքյան իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է հերթական հերոսական դրվագը արցախյան ռազմաճակատից։

«Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»,-գրել է Շուշան Ստեփանյանը։