Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «փորձեմ հարցերին պատասխանել գրառումով….
1. Տարածքը մինչև (մոտ) 2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:
2. Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:
3. Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:
4. Ծառերը անկենսունակ են եղել:
Հ.Գ. Ցավոք՝ ասֆալտին պարկող ակտիվիստից այդպես էլ թիմ չդարձաք»:














