Մարտունու վրա հարձակումը հետ են մղել Արցախի հերոսների զավակները. հարցազրույց` Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ)

0
Արայիկ Հարությունյան

Ռուսական Wargonzo նախագծի լրագրող  Սեմյոն Պեգովը հարցազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Տելեգրամի իր էջում հրապարակված տեսանյութին կից Պեգովը գրել է.

«Մարտունու վրա հարձակումը հետ են մղել Արցախի հերոսների զավակները:

Wargonzo նախագծի ղեկավարի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախորդ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները, այսօր, իրենց հայրերի պես, ոչ միայն ռազմաճակատում են կռվում, այլև իրական սխրանքներ են գործում:

Նախորդ օրը Մարտունիում կասեցվել է լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ առաջիկայում շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է իր կյանքը վտանգի տակ դնում ՝ պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Ասես հենց այդպես էլ պետք է լինի և այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Ես հպարտ եմ ձեզ հանդիպելու համար»: