Մենք իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն ենք նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նա նշեց, դատական նիստերը վերածվել են ժամավաճառության և ՀՔԾ-ի կատարած աշխատանքը ևս ձախողվում է:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ ֆարսին: Իշխանություններն անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից», – հայտարարեց փաստաբանը:











