Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին. Նիկոլ Փաշինյան

13
ՆԻկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով հանդես եկավ։ Ուղերձը մասնավորապես վերաբերվում էր վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված երիտասարդներին։

Վարչապետի խոսքով՝ օրենքով նախատեսված չէ վերջին մեկ տարում զորացրվածներին հավաքագրելը, բայց քանի որ ամենատոկունը հենց նրանք են, ինքը որոշել է երիտասարդներին մոբիլիզացնել։

Փաշինյանը նշեց, որ եթե երիտասարդներն ունեն զինվորական հագուստ, սաղավարտ կամ զրահաբաչկոն, ապա հենց դրանով էլ ներկայանան կենտրոնական հավաքակայան՝ հայրենիքի կենաց մահու կռիվը տալու համար։