Մարտակերտից Քարվաճառ գնացող ճանապարհը դեկտեմբերի 12–ից փակ է ադրբեջանցիների համար

89
Մարտակերտ

Մարտակերտից Քարվաճառ գնացող ճանապարհը դեկտեմբերի 12–ից փակ է ադրբեջանցիների համար: Այս մասին նշել է Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը:

Նա հերքել է լուրերը, թե շաբաթ եւ կիրակի իրենք փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. «Այդ ճանապարհը ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից եւ չի գործելու, մինչեւ չբացվի Արցախի կյանքի միակ ճանապարհը: Շրջանում որոշ բաների պակաս կա, բայց ընդհանուր առմամբ, նորմալ է, խուճապի մատնվելու բան չկա, հանգիստ է: Կարգի համաձայն օպերատիվ շտաբի հետ քննարկման արդյունքում, այն ամենը, ինչ պետք է շրջանի կարիքները բավարարելու համար, հրատապ բավարարվում է»,-ասաց նա: