Փակ հանդիպման ժամանակ Մարիա Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես պրն Մարուքյանի հետ, թե ինչո՞ւ ենք բարձրաձայնել Ադրբեջանի՝ զորահանդեսում հայ ռազմագերիների ցուցադրելու մտայնության մասին: Տիկին Կարապետյանը բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում՝ Ադրբեջանը նման բան կանի, որովհետև Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները:Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր ԱՆի Սամսոնյանը՝ ընդգծելով, որ Մարիա Կարապետյանը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը:
Անդրադառնալով նաև ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ Անի Սամսոնյանը պատասխանեց.
«Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ ասել՝ ցուցաբերեք այնքան ողջախոհություն և պատասխանատվություն, որ նախ՝ կարողանաք ղեկավարության բարձր մակարդակով ճշտել, թե որն է այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բնագիծը, հետո նոր խոսել դիվանագիտական հարաբերություններից»:











