Այսօր ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն իրենց տրված լիազորությունների շրջանակում նախաձեռնել էին ռազմագերիների և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու խնդիրը, որը հանրության մտահոգության և հետաքրքրության առարկան է, նիստը պետք է լիներ հրապարակային, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը նախ փորձ արեց տապալել քննարկումը, հետո հասկանալով որ չի կարող, կեղծարարույթամբ փակեց նիստը և քննարկումը տեղի ունեցավ փակ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորի խոսքով՝իրենց չհաջողվեց որևէ կարևոր տեղեկություն ստանալ ռազմագերիների վերաբեյալ, քանի որ նսիտին կառավարությունից ոչ ոք ներկա չի եղել.
«Ես ցավով եմ նշում, որ խորհրդարանում կա իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու շրջանակներում, այդ պատգամավորը հատնի է նաև որպես թուրքասեր: Նա Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր ցանկանում նիստը փակ լինի: Տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերինների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում, ես կարծում եմ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի»,-ասաց Սամսոնյանը:











