Մարդ, ով անձամբ է մեղավոր հայ ժողովրդի վերջին 100 տարվա մեջ ամենասարսափելի ողբերգության մեջ, մեղադրում է բոլորին. Սոլովյով

93
Վլադիմիր Սոլովյավ

«Պարզվում է՝ մեր զենքը վա՞տն է։ Ես լսեցի քաղաքացի Փաշինյանին»: Այս մասին իր հաղորդման ընթացքում խոսել է ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույցի ընթացքում կասկածել է ռուսական «Իսկանդերների» արդյունավետության հարցում։ Նրա խոսքով՝ Արցախում աշնան պատերազմի ժամանակ ռուսական հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով»։

«Պարզվում է՝ մեզ մոտ զենքը վատն է։ Ցավոք, չի կարելի հայհոյել եթերում։ Այս մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ժողովրդի վերջին 100 տարվա մեջ ամենասարսափելի ողբերգության մեջ (քանի որ Ցեղասպանությունը եղել է մինչ այդ), որևէ բանի հետ համեմատելի չէ նույնիսկ, հարյուր տարվա ընթացքում նման ստորացում չի եղել։ Եվ այս մարդն այժմ ասում է, որ շուրջը մեղավոր են բոլորը, ոչ թե ինքը՝ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը։ Դե, թող 2 տարվա ընթացքում գներ այն, ինչ իրեն էր դուր գալիս», – ասել Է Վլադիմիր Սոլովյովը «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում։