Մանվել Գրիգորյանը որևէ գույք պետությանը չի նվիրաբերել․ Նարեկ Բաբայան

36
Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել: Այս մասին հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
 
«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի»,- նշեց Բաբայանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: