Հայաստանում Գրիգորյանի հիվանդությունների բուժումն ապահովելն անհնար է։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական, քանի որ հիվանդություններն օր օրի ավելանում են:
«Այս պահին ընթանում են իրավական գործընթացներ Առողջապահության նախարարության հետ՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխելու Ֆրանսիա, որտեղ վերջինս ժամանակին վիրահատվել է», – ասաց պաշտպանը











