Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալությունների ֆոնին, երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Մամեդյարովը միայն նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար:
«Ես ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա նախաքննական գաղտնիք է պարունակում, և իմ հայտարարությունները կարող են ազդել քննության ընթացքի վրա: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես ցավում եմ», – ասել Մամեդյարովը՝ հրաժարվելով մեկնաբանել իր հավանական հրաժարականի մասին խոսակցությունները:














