ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

115

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

Այսօր մեկնարկել է բանավոր փաստարկների առաջին փուլը:

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Սա առաջին հայցն է Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությամբ, որը երբևէ ներկայացվել է դատարան։

Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Ներկայացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։