ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը մտադիր է նիստ անցկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ակնկալում է՝ նիստը կկայանա։ Սակայն ամեն բան պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ ըստ կանոնակարգի, հարցը դրվի քվեարկության և արդյունքում խորհդրի որևէ անդամի կողմից չարգելափակվի։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։














