ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հարցով արտակարգ նիստ կարող է գումարվել

18
ՄԱԿ ԱԽ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին:

«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ ժամը 15:00-ին», – ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան են խնդրել հրատապ քննարկում անցկացնել: