ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները եւ պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: