ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԽ) նախագահ Վոլքան Բոզքըրը ապրիլի 8-9-ը կայցելի Ադրբեջան:
Report-ը, վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, հայտնում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բոզքըրը նախ կայցելի Թուրքիա, ապա` Քաթար և Ադրբեջան:














