ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

123

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասի բացմանն ու բնակեցմանը, ինչպես նաև կոչ է արել անհապաղ հրաժարվել գործողությունների նման ընթացքից, ասվում է Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է 2021 թվականի հուլիսի 20-ին Կիպրոսում թուրք և թուրք-կիրպրացի ղեկավարների հայտարարությունը (հնչեցված) Վարոշայի պարսպապատ գոտու մի մասի հետագա վերաբացման վերաբերյալ: Անվտանգության խորհուրդը խորապես ցավում է այդ միակողմանի գործողությունների համար, որոնք հակասում են նրա նախկին բանաձևերին և հայտարարություններին », – ասված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: