Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

209
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասի իրադրության զարգացմանը։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Մակրոնը երեկ հեռախոսով զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջանում գրանցված սրացումների կապակցությամբ: Նա հորդորել է ամեն ջանք գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Մակրոնն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը: