Էմանուել Մակրոնը պատասխանել է Էրդողանին

3
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքներին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: