Մակրոնը կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

184
Էմանուել Մակրոն

Ֆրանսիան իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ այժմ Փարիզը նախագահում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է Le Figaro-ն։

Հաղորդագրության համաձայն՝ նախագահ Մակրոնը «շարունակում է կոչ անել խստորեն հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։