Եվրոպական երկրները պետք է մեծացնեն ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ, որպեսզի պատրաստվեն հնարավոր զինված հակամարտությանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` դիմելով եվրոպացի առաջնորդներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է ավելացնենք ներդրումները [պաշտպանության ոլորտում], որպեսզի պատրաստ լինենք պատերազմին, որը կարող է գալ մեր մայրցամաք», – ասել է պետության ղեկավարը։ Նրա կարծիքով, Հինգերորդ հանրապետության զինված ուժերը (ԶՈւ) միակ լիարժեք բանակն են Եվրոպայում։ Մակրոնը հիշեցրել է եվրոպական մայրցամաքի պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը։
Մակրոնն ասել է, որ ռազմական ոլորտին աջակցելու համապատասխան ռազմավարություն պետք է իրականացվի նաև եվրոպական այլ երկրներում։ Նա մատնանշել է Փարիզի համախմբող դերը եվրոպական անվտանգության ամրապնդման գործում։














