Մակրոնի խորհրդականը ԼՂ հարցը քննարկել է Էրդողանի խորհրդականի հետ

17

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոննեն եւ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Ղալընը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան խնդիրը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Արեւելյան Միջերկրականում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրադրությանը։