ԼՂ-ում խաղաղապահները կշարունակեն գործել իրենց առաքելությանը համապատասխան. Լավրով

85
Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան կշարունակեն ապահովել ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը։
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են գործունեությունն իրենց առաքելությանը խիստ համապատասխան»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և ընդհանուր առմամբ Անդրկովկասի խնդիրները մշտապես առանցքային տեղ են զբաղեցնում տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումներում:
«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բարձր մակարդակով ձեռք բերված 3 պայմանավորվածություն կա՝ 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին։ Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ նրա մանդատին խիստ համապատասխան»,– հավելել է նախարարը։