ԼՂ հարցով համաձայնությունը ձևակերպվել է մեկ օրում. Պուտին

11
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի դերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ԼՂ-ում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Խոսելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի մասին, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է բավարար քանակի խաղաղապահ, իսկ նրանց թվի ավելացումը հնարավոր է միայն կողմերի համաձայնության պարագայում:

ՌԴ նախագահը հայտնել է՝ ԼՂ հարցով համաձայնությունը ձևակերպվել է մեկ օրում. պայքար է եղել ամեն տողի, ամեն ստորակետի համար: